Հասարակություն 

Ապրիլի 7. գեղեցիկ անակնկալ՝ Երևանի քաղաքապետարանում աշխատող կանանց ու աղջիկներին

analitik.am

Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի գլխավոր և երկրորդ մասնաշենքերում աշխատող կանանց և աղջիկներին, ավանդույթի համաձայն, առավոտյան մատուցվել է գեղեցիկ անակնկալ: Նրանց դիմավորել են տոնական երգ ու պարով, ինչպես նաև գեղեցիկ բեմականացված ելույթներով, իսկ փոքրիկ աղջիկները նվիրել են վարդեր և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ: Այս մասին Analitik.am-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հիշեցնենք, որ ամբողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանանց և աղջիկներին մատուցվելու են տարատեսակ անակնկալներ:

 

 

Նույն շարքից