Հասարակություն 

Եվրոպայի ամենահարուստ մարդը

analitik.am

Եվրոպայի ամենահարուստ մարդը Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բերնար Առնոն է, ով աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում հայտնվել է 4-րդ հորիզոնականում: Այս մասին հայտնում է  Bloomberg-ը:

Bloomberg Billionaires Index-ի վարկածով, Առնոն այսպիսով առաջ է անցել Inditex  ընկերության հիմնադիր և նախկին նախագահ իսպանացի Ամանսիո Օրտեգայից: Ֆրանսիացի միլիարդատիրոջ կարողությունը գնահատվում է 70,7 միլիարդ դոլար:

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում Առնոյից առաջ են միայն Ջեֆ Բեզոսը, Բիլ Գեյթսը և Ուորրեն Բաֆեթը:

 

Նույն շարքից