Հասարակություն 

Lamborghini-ն ճոպանուղի է կառուցում Մոսկվայում

analitik.am

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Մոսկվայի բնակիչները և հյուրերը կարող են Վորոբյովյան լեռներից Լուժնիկի մարզադաշտ հասնել ճոպանուղիով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հավելելով, որ ճոպանուղին առաջնության մեկնարկին արդեն պատրաստ կլինի:

Նշվում է, որ ճոպանուղու խցիկը պատրաստվելու է Lamborghini ընկերության կողմից, իսկ երթուղու երկարությունը կազմելու է 737 մետր:

Ճոպանուղու օգնությամբ Վորոբյովյան լեռներից Լուժնիկի հասնել հնարավոր կլինի 5 րոպեում՝ վճարելով 400-500 ռուբլի:

Նույն շարքից