Քաղաքականություն 

Եթե Ադրբեջանը Նախիջևանից հարձակվի, Ռուսաստանը պետք է միջամտի. Մանոյան

analitik.am

Կիրո Մանոյանի կարծիքով, Հայաստանը չպետք է վախենա Նախիջևանի ռազմականացումից, սակայն այդ ուղղությամբ Երևանը պետք է մտածի:

Այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն, խոսելով Նախիջևանի ռազմականացման մասին, նշեց, որ Բաքուն դա բացահայտորեն անում է Անկարայի հետ համատեղ՝ ի տարբերություն արցախյան ճակատի:
Մանոյանը կարծում է, որ հայկական կողմը պետք է շատ ուշադիր լինի, քանի որ ադրբեջանական իշխանությունները զենք չունեն Բաքվից Երևանին հարվածելու համար, սակայն դա հնարավոր է անել Նախիջևանից:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն ամեն դեպքում վստահ է, որ Նախիջևանից հարձակման դեպքում Ռուսաստանը պետք է մասնակցություն ունենա, քանի որ դա կլինի արդեն հարձակում Հայաստանի սահմանի վրա: Սա շատ վտանգավոր զարգացումներ կբերի, հետևաբար Մանոյանը հույս ունի, որ Ադրբեջանը նման քայլի չի գնա:

ՀՅԴ-ական գործիչը խոսեց նաև ռուս-թուրքական հարաբերությունների մասին՝ նշելով, որ եթե դրանք ունենա ռազմավարական բնույթ, սա կարող է թանկ նստել Հայաստան վրա: Մանոյանի կարծիքով զգաստացնող է նաև այն հանգամանքը, որ սա ոչ թե երկկողմ այլ եռակողմ համագործակցություն է: Խոսքը մասնավորապես վերաբերում է Իրանին. « Խուճապի մատնվելու կարիք չկա, բայց պետք է զգոն լինենք»:

Նույն շարքից