Հասարակություն 

«Իմ քայլը» արշավի մասնակիցները հասել են Դիլիջան

analitik.am

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ շարունակում է «Իմ քայլը»  արշավի շրջանակներում իր պայքարը: Այսօր՝ ապրիլի 7-ին, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամները քայլում են Դիլիջանում:
Քիչ առաջ ֆեյսբուքյան եթերով Փաշինյանը հայտարարեց, որ իրենք հաղթահարում են ճանապարհի ամենաբարդ հատվածը՝ Դիլիջանի ոլորանները: Փաշինյանը նաև նշեց, որ իրենց են միացել տասնյակ քաղաքացիներ, ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի ընտանիքի անդամները, ՔՊ ակտիվիստներ և այլն:

Հիշեցնենք, որ Փաշինյանն իր ակցիան սկսեց մարտի 31-ին, Գյումրիից: Նա մտադիր է 14 օրվա ընթացքում քայլելով հասնել Երևանի Ազատության հրապարակ՝ պայքարելով Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:

Ավելի վաղ ընդդիմադիր պատգամավորը հույս էր հայտնել Ազատության հրապարակում հազարավոր մարդկանց տեսնել, ովքեր պետք է իշխանափոխություն իրականացնեն:

 

Նույն շարքից