Հասարակություն 

Սկրիպալների գործին միջամտել են կենդանիների պաշտպանները

analitik.am

Կենդանիների պաշտպանները կոչ են անում բրիտանական իշխանություններին հետաքննել Սոլսբերիում թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի կենդանիների սատկելու գործը: Նման հայտարարությամբ  Independent-ի հետ հարցազրույցում հանդես է եկել կենդանիների պաշտպանության բրիտանական PETA կազմակերպության ղեկավար Էլիզա Ալլենը:

Կազմակերպությունում վստահ են, որ կատարվածի մեղավորները բրիտանական իշխանություններն են:

«Կենդանիների մահը ևս մեկ ողբերգություն է այս սարսափելի պատմության մեջ»,-ասել է Ալլենը՝ հավելելով, որ ոստիկանությունն իրավունք չի ունեցել տանը փակված պահել ծովախոզուկներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները Սկրիպալների տանը երկու սատկած ծովախոզուկ են հայտնաբերել, իսկ կատվին ավելի ուշ քնեցրել են:

Նույն շարքից