Հասարակություն 

Երևանի քաղաքապետի ուշադրության կենտրոնում են նաև ապրիլյան պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների մայրերը

analitik.am

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, անակնկալներ են մատուցվել սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված կանանց և աղջիկներին: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ինչպես նաև աշխատակազմի այլ պատասխանատուներ այցելել են շուրջ 250 բազմազավակ ու բազմանդամ ընտանիքների, հայրենիքի պաշտպանության համար, այդ թվում` ապրիլյան պատերազմում զոհված և վիրավորված զինծառայողների, աշխարհազորայինների մայրերին ու կանանց, սիրիահայ կանանց, ինչպես նաև մայրանալ պատրաստվող կանանց: Նրանք ստացել են ծաղիկներ, Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները, ինչպես նաև տարբեր պարագաներ և կենցաղային տեխնիկա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անակնկալ այցից և շնորհավորանքից շոյված` կանայք շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանի կողմից ցուցաբերված առանձնահատուկ ուշադրության համար:

Նշենք նաև, որ սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված ընտանիքները մշտապես գտնվում են քաղաքապետարանի հոգածության ներքո։

 

 

Նույն շարքից