Բարի օր Հասարակություն 

Անակնկալների շարք կանանց և աղջիկներին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից

analitik.am

Մայրության և գեղեցկության որն  այսօր իրոք տոնական օր էր դարձել Երևանում: Նախ Երևանի քաղաքապետարանում  կանանց և աղջիկներին առավոտյան մատուցվել են  գեղեցիկ անակնկալ:

Վարչական շրջանների աշխատակազմերի քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան» գրասենյակ այցելող բոլոր կանանց ու աղջիկներին էլ դիմավորել են Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով և ծաղիկներով:

Երևանի  փոցողներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաև  Երևանի մետրոպոլիտենի կայարաններում ֆլեշ-մոբեր են կազմակերպվել:

Տոնին մասնակից են դարձել նաև Սանիթեք» և վարչական շրջանների «Կանաչապատում» ընկերությունների աշխատակից կանայք և աղջիկներև: Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի կամավորները նրանց ծաղիկներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ են նվիրել:

Ուշադրության են արժանացել նաև կին վարորդները:

Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների սաներն էլ գեղեցիկ նախաձեռնությամբ են հանդես եկել: Նրանք Արամ Խաչատրյանի արձանի մոտ, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, Հյուսիսային պողոտայում ֆլեշմոբերի տեսքով երաժշտական ողջույններ են հղել օրվա խորհրդով ու Երևանին նվիրված երգեր նվիրել անցորդ կանանց ու աղջիկներին:

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում երիտասարդ կամավորները կանանց և աղջիկներին նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ:

Մայրության և գեղեցկության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ անակնկալներ են մատուցվել նաև  սոցիալական տարբեր խմբերում ընդգրկված կանանց՝ 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող շուրջ 250 բազմազավակ ընտանիքների, հայրենիքի պաշտպանության համար ապրիլյան պատերազմում զոհվածների մայրերին ու կանանց, սիրիահայ բազմազավակ կանանց, ինչպես նաև մայրանալ պատրաստվող կանանց: Նրանք ստացել են ծաղիկներ, Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկները, ինչպես նաև տարբեր նվերներ:

Մայրաքաղաքի փողոցներում էլ  շրջող զարդարված ձիակառքից ավանդական հայկական տարազներով երիտասարդներն անցորդ կանանց ու աղջիկներին բաժանել են ծաղիկներ:

«Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու ավտոբուսով էլ   մարդաշատ վայրերում տոնական հանդերձանքով երիտասարդները ծաղիկներ և քաղաքապետի շնորհավորական բացիկներ են նվիրել կանանց ու աղջիկներին:

Ինքնատիպ էր նաև Հանրապետության հրապարակում կազմակերպված ֆլեշմոբը: Շուրջ 200 պարուհիներ իրենց անկեղծ շնորհավորանքներն են փոխանցել մայրաքաղաքում զբոսնող կանանց ու աղջիկներին՝ ձևավորելով սրտաձև պատկեր խորհրդանշական 7 թվով:

Երևանի քաղաքապետարանի և «Սկայբոլ» ընկերության կողմից էլ  էքստրեմալ անակնկալ մատուցվեց՝  գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն այս տարի ևս հնարավորություն  ունեցան օդապարիկով վերև բարձրանալ  և վայելել  երևանյան համայնապատկերը թռչնի թռիչքի բարձրությունից:

Հյուսիսային պողոտայում, ձևավորված ավանդույթի համաձայն, անցկացվեցին  մի շարք համերգային ծրագրեր: Օրվա խորհրդին համահունչ՝ «10 երգ՝ մայրիկիս» խորագրով համերգի ընթացքում ելույթ  ունեցան Գևորգ Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի սաները՝ ներկայացնելով երգահան Սուսաննա Բարսեղյանի հեղինակային ստեղծագործությունները:

2800-ամյա Երևանի տարբեր հատվածներում ազգային նվագարաններից դհոլների արթնացնող հնչյուններն էլ անակնկալ մատուցեցին վարորդներին ու անցորդներին:

Լուսացուցային կարմիր ազդանշանի ժամանակ պատանի դհոլահարները գրավել են հետիոտնային անցումը և իրենց կատարումով հիշարժան դարձրել ապրիլի 7-ը:

Ավանդական նախաձեռնությամբ  հանդես եկան Հայաստանի հեծանվային մարզաձևի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի հեծանվորդները: Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացված տոնական ուղերթի ընթացքում նրանք շնորհավորել են կանանց ու աղջիկներին և նվիրել վարդեր:

 

Նույն շարքից