Միջազգային Քաղաքականություն 

«Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհից հետո հրաժարական տված Տուլեևին նոր պաշտոն են տալիս

analitik.am

Կեմերովոյի երկրամասի ժողովրդական պատգամավորների խորհրդի ղեկավար Ալեքսեյ Սինիցինը հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա նշել է, որ դա անում է, որպեսզի այդ պաշտոնում ընտրվի երկրամասի նախկին ղեկավար Աման Տուլեևը, հայտնում  է ՌԻԱ Նովոստին:

Սինիցինը հավելել է, որ իր դիմումը պատգամավորները կարող են քննարկման առարկա դարձնել արդեն ապրիլի 10-ին:

Նշենք, որ 1997 թվականից Կեմերովոյի երկրամասի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Աման Տուլեևը պաշտոնից հեռացավ Կեմերովոյի  «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհից հետո: Հրդեհի արդյունքում զոհվել էր 64 մարդ, այդ թվում 41 երեխա:

Նույն շարքից