Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի նախագահության վերջին օրը. Այսօր Հայաստանը նոր նախագահ կունենա. Կառավարությունը հրաժարական կներկայացնի

analitik.am

Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 12.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստ տեղի կունենա: Նիստին հրավիրված է ավելի քան 1000 հյուր, այդ թվում որոշ լրատվամիջոցների ղեկավարներ, իսկ լրագրողները նիստին չեն մասնակցելու և դրա ընթացքին կարող են հետևել միայն Ազգային ժողովից՝ ուղիղ հեռարձակմամբ: Նիստը հրավիրված է ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության համար:

Երեկ՝ ապրիլի 8-ին, Մարզահամերգային համալիրում արդեն տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության գլխավոր փորձը:

Հավելենք, որ հենց այսօր էլ, սահմանադրության համաձայն, ՀՀ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու:

Նույն շարքից