Գլխավոր Քաղաքականություն 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր գաղափարներ կան. Լավրով

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար նոր գաղափարներ ունեն, որոնք այս պահին քննարկվում են կողմերի հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Ինտերֆաքս գործակալությունը:

Լավրովի խոսքերով, կարևոր է, որ կողմերի միջև փոխվստահություն լինի, քանի որ բանակցությունների ընթացքում երբեմն անվստահության նշաններ են ի հայտ գալիս: ՌԴ արտգործնախարարը կարծում է, որ պետք է կենտրոնանալ իրատեսական և պրագմատիկ գաղափարների վրա:

Լավրովը հավելել է, որ կողմերը շարունակելու են բանակցությունները՝ վստահություն հայտնելով, որ հնարավոր է արդյունքի հասնել:

Նույն շարքից