Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը նախանձում է Ջեֆ Բեզոսին. Ֆիշեր

analitik.am

Washington Post թերթի ավագ խմբագիր Մարկ Ֆիշերը CNN-ի հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր պարբերականի և Amazon ընկերության մասով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները պայմանավորված են Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսի նկատմամբ նախանձով:

Ֆիշերը նշել է, թե Թրամփը տարված է Forbes-ի ցանկով և նրան դուր չի գալիս հորիզոնականը, որում ինքը գտնվում է:
Նշենք, որ աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում Թրամփը 766-րդ տեղում է, իսկ Բեզոսը՝ 1-ին:

Հավելենք, որ Թրամփը հատկապես վերջին շրջանում սկսել է սուր քննադատության ենթարկել Բեզոսին՝ Amazon-ին մեղադրելով հարկեր չվճարելու, մրցակիցների հետ ոչ արդար պայքար մղելու և չարաշահումների մեջ:

Washington Post-ն իր հերթին Թրամփին մեղադրում է սուտ ինֆորմացիա տարածելու մեջ:

Նույն շարքից