Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մոսկվան պատրաստում է ԱՄՆ-ի դեմ պատասխանը. Զախարովա

analitik.am

Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել ԱՄՆ նոր պատժամիջոցներին: Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային:

Զախարովան մասնավորապես նշել է, որ պատասխանն անպայման լինելու է՝ հավելելով, որ Մոսկվան ավանդաբար դա անում է և նշելով, որ այս պահին աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:

Պատասխանելով հարցին, թե լինելու են արդյո՞ք պատասխան քայլերը կոշտ՝ Զախարովան հայտարարել է, թե դա երևակայության հարց չէ, դա պատասխան քայլերի մշակում է:

Ապրիլի 6-ին ԱՄՆ ֆիննախը հայտարարել էր Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների մասին: Պատժամիջոցների թիրախում այս անգամ հայտնվել էին գործարարներ, ուժայիններ և այլն, թվով 38 անուն:

Նույն շարքից