Միջազգային Քաղաքականություն 

Սիրիական բազային հարվածելու պահին օդում իսրայելական ինքնաթիռ է երևացել. Ալ-Մայադին

analitik.am

Սիրիական Թիյֆոր ավիաբազային հրթիռային հարված հասցնելու պահին բազայի օդային տարածքում իսրայելական հետախուզական օդանավ է նկատվել: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը՝ հղում անելով Ալ-Մայադինին:

Ավելի վաղ հեռուստաընկերությունը հայտնել էր, որ սիրիական ավիաբազային հարվածած հրթիռը թռչել է Լիբանանի վրայով և Սիրիա է հասել Միջերկրական ծովի կողմից:

Հարկ է նշել, որ այս տարի փետվարին իսրայելական օդուժն արդեն մեկ անգամ հարվածել է սիրիական Թիյֆորին: Այն ժամանակ սիրիական ՀՕՊ-ը ոչնչացրել էր Իսրայելի F-16 կործանիչներից մեկը:

Իսրայելի բանակը հրաժարվել է մեկնաբանել մեղադրանքը:

Նույն շարքից