Գլխավոր Տնտեսություն 

Թիրախում Հայաստանից արտահանվող լոլիկն է. Ռուսաստանում ստուգումներ են սկսվել

analitik.am

Ռուսական համապատասխան ծառայությունները ապրիլի 11-ին ստուգումներ են իրականացնելու Հայաստանից արտահանվող լոլիկի մասով, քանի որ կասկածներ կան, թե այդ լոլիկն իրականում թուրքական է, ուղղակի Ռուսաստան է հասնում Հայաստանի միջոցով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀՀ Գյուղատնտեսության նախարարության  սննդի անվտանգության ծառայությանը:

Ռուսական իշխանությունների տեղեկություններով, լոլիկը Ռուսաստան է տեղափոխվում հիմնականում երկու ընկերությանն կողմից՝ Սպայկա և Գրանպրոդուկտ, որոնք արտահանում են ինչպես սեփական , այնպես էլ ձեռք բերած արտադրանքը:

Ռուսական կողմը կասկածներ ունի, որ արտահանման ծավալների մեծացումը կարող է պայմանավորված լինել նրանով, որ հայկական կողմը լոլիկը ձեռք է բերում երրորդ կողմից, այդ թվում նաև Թուրքիայից, և արտահանում Ռուսաստան:

Ռուսական իշխանություններն արդեն համապատասխան փաստաթղթեր են պահանջել հայկական կողմից, որոնք պետք է ներկայացվեն ապրիլի 10-ին:

Նույն շարքից