Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Հրապարակվել է սիրիական ավիաբազայի վրա կատարված հրթիռային հարձակման տեսանյութը

analitik.am

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այս գիշեր հրթիռային հարձակման է ենթարկվել սիրիական Т-4 ավիաբազան, որը գտնվում է Հոմս նահանգի արևելքում: Այս մասին հայտնել է CANA գործակալությունը՝ հավելելով, թե չի բացառվում, որ հարվածողը եղել է ԱՄՆ-ն: Ավելի ուշ, սակայն, ԱՄՆ-ը, ինչպես նաև Ֆրանսիան հերքել են իրենց մասնակցությունը տեղի ունեցածին:

Ալ-Մայադին հեռուստաընկերությունն իր հերթին հայտնել էր, որ հրթիռները Սիրիա են հասել Միջերկրական ծովի կողմից և այդ պահին ավիաբազայի օդային տարածքում իսրայելական ինքնաթիռ է նկատվել: Իսրայելի բանակը հրաժարվել է այս մասով մեկնաբանություններ տալ:

Իսկ այդ ընթացքում համացանցում արդեն հայտնվել է հարձակման տեսանյութը:

Նույն շարքից