Քաղաքական Միջազգային 

Մակրոնը Լուվրում ընթրել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լուվրում ընթրել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման ալ Սաուդի հետ, այս մասին հայտնում է Parisien-ը:

Թերթը գրում է, որ հանդիպումը տեղի է ունեցել ապրիլի 8-ին: Նախօրոք այդ հանդիպման մասին չի հայտնվել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է հանդիպումը հենց Լուվրում տեղի ունեցել, ապա Ելիսեյան պալատից հայտնել են, թե դա պայմանավորված է այնտեղ ֆրանսիացի նկարիչ Էժեն Դելաքրուայի գործերի ցուցադրությամբ:
Հավելենք, որ ապրիլի 9-ին սկսվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի այցը Ֆրանսիա:

Նույն շարքից