Հայաստան Քաղաքական 

ՀՀԿ-ական պատգամավորը կցանկանար, որ լրագրողները դահլիճից հետևեին նախագահի երդմնակալությանը

Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունից առաջ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը, մեկնաբանեlով այն, որ այս անգամ նախագահի ինաուգուրացիան փակ է լինելու լրագրողների համար, ասաց, թե շատ լավ հիշում է նախորդ նախագահների երդմնակալության արարողությունները և հիշում է, որ լրագրողներին շենք թողնում էին մտնել, սակայն վերջիններս առանձին սրահում էին լինում և դահլիճից չէին հետևում արարողությանը:
Եսայանի խոսքերով, հիմա ԱԺ աշխատակազմն ավելի հարմարավետ պայմաններ է ստեղծել՝ մոնիտորներ տեղադրելով խորհրդարանում:
ՀՀԿ-ական պատգամավորն ասաց, թե որևէ տարօրինակ բան չկա այս հարցում՝ ամեն դեպքում հավելելով, թե կցանկանար, որ լրագրողները երդմնակալությանը հետևեին դահլիճից և զգային մթնոլորտ:

 

Նույն շարքից