Քաղաքական Միջազգային 

Սիրիական բազային հարվածը հասցրել են իսրայելական կործանիչները. ՌԴ ՊՆ

Սիրիական Հոմսի արևելքում գտնվող Т-4 ավիաբազային օդային հարված հասցրել են իսրայելական օդուժի 2 F-15 կործանիչները: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ իսրայելական կործանիչները չեն մտել Սիրիայի օդային տարածք և կառավարվող հրթիռներով հարված հասցրել են Լիբանանից: Սիրիական ՀՕՊ-ին հաջողվել է ոչնչացնել 5 հրթիռ, արձակված հրթիռներից 3-ը, սակայն, հասել են նպատակին: Նշվում է նաև, որ ռուսաստանցիներ չեն տուժել:

Ավելի վաղ ԱՄՆ-ը և Ֆրանսիան հերքել էին իրենց մասնակցությունը հասցված հարվածին, իսկ Իսրայելի բանակը հրաժարվել էր մեկնաբանել:

Նույն շարքից