Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մեր պատասխանը շատ կոշտ է լինելու. Իրանի նախագահը զգուշացնում է ԱՄՆ-ին

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ը շատ արագ զղջալու է, եթե դուրս գա իրանի և վեցնյակի միջև ստորագրված միջուկային համաձայնագրից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով  Press TV-ին:

Ռոհանին նշել է, որ Թեհրանը չի խախտում համաձայնագիրը, իսկ ԱՄՆ-ը պետք է իմանա, որ զղջալու է համաձայնագրից դուրս գալուց հետո. «Մեր պատասխանը լինելու է ավելի կոշտ, քան նրանք պատկերացնում են, նրանք դա կտեսնեն հենց առաջին շաբաթվա ընթացքում»:

Իրանի նախագահը հավելել է, որ իր երկիրն արդեն քննարկել է դեպքերի զարցման տարբերակները:

Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոչ մեկ անգամ է Իրանին մեղադրել համաձայնագրի կետերը խախտելու մեջ՝ սպառնալով դուրս գալ այդ համաձայնագրից, որը ստորագրվեց 2015 թվականի հուլիսին, մի կողմից Իրանի, իսկ մյուս կողմից ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի միջև:

Նույն շարքից