Հայաստան Քաղաքական 

Ինչու Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չմասնակցեցին Արմեն Սարգսյանի երդմնակալությանը

Քիչ առաջ տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Հայաստանի նորընտիր նախագահը երդվեց  հավատարիմ լինել ՀՀ սահմանադրությանը,  լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական և համազգային շահերով:

Երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ առանց ՀՀ 1-ին և 2-րդ նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ինչպես նաև Ծառուկյան դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի:

Եթե վերջին երկուսը Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային չմասնակցեցին Հայաստանում չգտնվելու պատճառով՝ ինչպես ավելի վաղ հայտնել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը և ՀՀ ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, ապա Տեր-Պետրոսյանի մասով որևէ բան հայտնի չէ:

Հավելենք նաև, որ Տեր-Պետրոսյանը չէր մասնակցել ՀԱԿ-Արմեն Սարգսյան հանդիպմանը, երբ վերջինս դեռ նախագահի թեկնածու էր:

Նույն շարքից