2018թ.-ի ապրիլի 7 -ին Գերմանիայի Հալլե քաղաքում կայացավ WKF վարկածով միջազգային խոշոր մրցաշար, որին մասնակցում էին աշխարհի շուրջ 32 երկրների մարզիկներ:
Աշխարհի Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից Կամո Ունանյանը նույնպես մասնակցում էր այդ մրցաշարում: Նա գրավել է պատվավոր առաջին հորիզոնականը՝ անցկացնելով թվով 7 մենամարտ և բացարձակ հաղթանակ տանելով բոլոր մենամարտերում:
Նշենք, որ Կ. Ունանյանն իր մարզումները սկսել էր դեռևս հունվար ամսից՝ նշանակետի տակ առնելով ապրիլի 20-22-ը Ստամբուլում կայանալիք WSF վարկածով աշխարհի առաջնությունը, սակայն ցավով տեղեկացանք, որ WKF մրցաշարի մենամարտերից մեկի ժամանակ կողոսկրի հատվածում շատ լուրջ վնասվածք է ստացել և առաջիկայում մեր մարզիկը բաց կթողնի աշխարհի առաջնությունը, քանի որ հաղթանակից անմիջապես հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Կ.Ունանյանին հոսպիտալացրել են Հալլեի քաղաքի հիվանդանոցներից մեկում: Մի քանի ժամ այնտեղ մնալուց հետո նրան դուրս են գրել, ըստ բժշկի եզրակացության՝ Կամո Ունանյանը նման վնասվածքից հետո, ցավոք, չի հասցնի վերականգնվել և պատրաստվել աշխարհի գալիք առաջնությանը:
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը տեղի կունենա ապրիլի 20-22-ը Թուրքիայում:
Ավելի ուշ կներկայացնենք Կամո Ունանյանի հետ մեր զրույցը:
Analitik.am-ը մեր մարզիկին մաղթում է շուտափույթ ապաքինում: