Հասարակություն 

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Ռաջաոնարիմամպիանինային, Միկայել Ժանին և Աննի Թոթահ Սիմոնյանին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի դավանած մարդասիրական արժեքների տարածման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Նախագահի մեկ այլ որոշմամբ, Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար բարերար Աննի Թոթահ Սիմոնյանը (ԱՄՆ) պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Սերժ Սարգսյանը նաև որոշել է Հայաստանի և Մադագասկարի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հետ փոխգործակցության խորացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մադագասկարի Հանրապետության Նախագահ Հերի Ռաջաոնարիմամպիանինային պարգևատրել Պատվո շքանշանով:

Նույն շարքից