Բարի օր Քաղաքականություն 

Գերմանիան մտադիր է Հայաստանը ճանաչել անվտանգ երկիր

analitik.am

Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը մտադիր է հասնել այն բանին, որ Հայաստանը և Վրաստանը Մարոկոյի, Թունիսի և Ալժիրի հետ միասին ճանաչվեն անվտանգ երկիր՝ նպատակ ունենալով արագացնել գործընթացը՝ կապված ապաստան տրամադրելու դիմումները քննարկելու հետ:

Գերմանիայի ՆԳՆ պետքարտուղար Շթեֆան Մայերը հայտնել է, որ Հայաստանից և Վրաստանից մեծ թվով դիմումներ են ստացվում՝ կապված ապաստան խնդրելու հետ, սակայն դրանց միայն մի փոքր մասն է բավարարվում: Այս մասին գերմանացի չինովնիկը խոսել է Westdeutsche Allgemeine Zeitung-ի հետ:

Նշվում է նաև, որ միայն 2017 թվականին ՀՀ 3857 քաղաքացի դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ ապաստան խնդրելով այդ երկրից:

Նույն շարքից