Քիչ առաջ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ պաշտպպանության նախարար Վիգեն Սարգսյանը ծաղիկներ խոնարհեցին Եռաբլուրում: Եռաբլուրում ՀՀ նորընտիր նախագահը և Պաշտպանության նախարարը զրուցեցին նաև զոհված ազատամարտիկի մոր հետ, ով վերջիններիս խորհուրդ տվեց Հայաստանը նայել սեփական տան նման. «Մայրական օրհնանքս եմ տալիս ձեզ: Սեփական տան նման նայեք այս երկիրը, մենք թանկ ենք վճարել սրա համար: պետք է խոնարհվենք այն տղաների առաջ, ովքեր այս արևը, հողը թողեցին մեր ջահելներին: Խնդրում եմ սեփականի նման նայեք: Իմացեք մեր տունը շատ փոքր է, սեփականի նման նայեք: Դուք լավ տերեր եք, ես բոլորիդ ճանաչում եմ ու շնորհակալ եմ: Բոլորդ էլ իմ տղերքն եք, խոնարհվում են նրանց առաջ, ովքեր ճանաչում են մայրեին: Խնդրում եմ մայրերին մի մոռացք: Խնդրում եմ սեփականի նման նայեք մեր երկիրը: Ոչինչ որ քյասիբ ենք»:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բռնելով տարեց կնոջ ձեռքը, նշեց, որ Հայաստանը քյասիբ չէ, մենք հարուստ ենք. «Մենք հարուստ ենք ամեն ինչով, ամենակարևորը հոգով հարուստ ենք»:
Ապա զոհված ազատամարտիկի մայրը նվեր տվեց Արմեն Սարգսյանին՝ նշելով, որ այն պաշտպանելու է բոլոր քամիներից, որպեսզի դրանք ՀՀ նախագահին չդիպչեն. «Դու մեր երկրին նայի սեփականի նման: Շնորհակալ եմ, մեռնեմ ձԵզ: Աստված պահապան բոլորիդ»: