Bugatti ընկերության նախագահ Ստեֆան Վինկելմանը բնութագրել է այն մարդկանց տեսակը, ովքեր գնում են գերթանկարժեք ավտոմեքենաներ, փոխանցում է Business Insider-ը
Bugatti-ի ղեկավարը մասնավորապես նշել է, որ վերջիններս ապահովված տղամարդիկ են, մարդիկ, ովքեր իրենք են իրենց ստեղծել (self-made-person). «Նրանցից յուրաքանչյուրը մոտավորապես 30 տարբեր ավտոմեքենա ունի: Այդ մարդիկ նաև նավեր և մասնավոր ինքնաթիռներ ունեն»:
Վինկելմանի խոսքերով, այդ մարդիկ հիմնականում ապրում են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Ճապոնիայում:
Թանկարժեք ավտոմեքենաներ ստեղծող ընկերության ղեկավարը նաև հավելել է, որ այս պահին իրենց վերջին մոդելը Bugatti Chiron-ն է, որն արժե 3 միլիոն դոլար, այն վաճառվելու է 500 օրինակով: