Հայաստան Քաղաքական 

Ալթունյանն ուզում է մնալ Առողջապահության նախարար

Այսօր՝ ապրիլի 9-ին, ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար Մարզահամերգային համալիրում գտնվող ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե կվերանշանակվի ինքն արդյո՞ք նախարարի պաշտոնում, ասաց, որ խնդիրները կան, գերակա խնդիրները կան, և իր համար տարբերություն չկա, թե դրանք ով կլուծի:

Հարցին, թե ինքը ցանկություն ունի՞ լինելու այդ հարցերը լուծողի դերում՝ Ալթունյանն ասաց՝ այո, ինքն այդ ուժն ունի:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք ինքը գոհ է իր ձեռնարկած փոփոխությունների արդյունքներից, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ գնահատականը պետք է տան ղեկավարներն ու ժողովուրդը:

 

Նույն շարքից