Քաղաքական Միջազգային 

Ադրբեջանում պատրաստվում են արտահերթ նախագահական ընտրություններին

Ադրբեջանում պատրաստվում են ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին:

Երկրի ԿԸՀ նախագահ Մազահիր Փանահովը հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններին, այս տարի ևս բարձր մասնակցություն կլինի՝ օրինակ բերելով նախորդ տարիներին տեղի ունեցած ընտրությունները:
2013 թվականին Ադրբեջանում նախագահական ընտրություններում մասնակցությունը կազմել է 72 տոկոս, 2008-ին՝ 75, իսկ 2003-ին՝ 62:
Նշենք, որ 4-րդ անգամ անընդմեջ նախագահի աթոռի համար պայքարող Իլհամ Ալիևից բացի կա ևս 7 թեկնածու: Երկրի խոշոր ընդդիմադիրները բոյկոտում են ընտրությունները, իսկ առաջադրված թեկնածուները համարվում են Ալիևի մարդիկ:

Հավելենք նաև, որ նախագահական ընտրությունները հարևան Ադրբեջանում պետք է տեղի ունենային հոկտեմբերին, սակայն Ալիևի գրչի հարվածով դրանք կկայանան երկու օրից:

 

 

Նույն շարքից