Մենք կիսանախագահական համակարգից սահուն անցում կատարեցինք խորհրդարանական համակարգի, ապագայի մասով հիմքերն արդեն դրվել են և պետք է լավատես լինել: Այսօր՝ ապրիլի 9-ին ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե ինչ ակնկալիքներ կան Արմեն Սարգսյանից, Բաղդասարյանն ասաց, թե վստահ է, որ նորընտիր նախագահը նոր սահմանադրության շրջանակներում փայլուն կերպով կկատարի իր լիազորությունները, քանի որ վերջինս ունի լավ փորձ, տրամադրող անցյալ, ապաքաղաքական անձնավորություն է, կլինի մեր երկրի, մեր ժողովրդի նախագահը:
Բաղդասարյանը խոսեց նաև ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի արշավի մասին՝ նշելով, որ քայլելն առողջարար է: