Քաղաքական Միջազգային 

Հանդիպումից 1 շաբաթ անց Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Այսօր՝ ապրիլի 9-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Սիրիայում ծավալվող վերջին իրադարձությունները և կարևորելով համատեղ պայքարը խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու գործում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նշենք, որ այս գիշեր Սիրիայի Հոմս նահանգում ավիաբազայի վրա հրթիռային հարձակում կատարվեց: Ռուսաստանը Իսրայելին է մեղադրում հարձակման մեջ՝ նշելով, որ այն իրականացրել են իսրայելական երկու  F-15 կործանիչները:

Երկու երկրների նախագահները խոսել են նաև Արևելյան Ղուտայի մասին՝ մասնավորապես հիշատակելով մարդասիրական օգնության կարևորությունը:

 

 

Նույն շարքից