Ինչպես տեղեկացանք ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակից, Ռոբերտ Քոչարյանը այսօր շնորհավորական նամակ է hղել Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է 2rd.am-ը:
Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել էր, որ ՀՀ 2-րդ նախագահն Արմեն Սարգսյանի երդմնակալությանը չի մասնակցելու Հայաստանում չգտնվելու պատճառով: