Յուրահատուկ ձև է: Մարզահամերգային համալիրում ՀՀ 4-րդ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի արշավին:
Հարցին, թե կհաջողվի արդյո՞ք Փաշինյանի խանգարել Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ, իշխանական պատգամավորն ասաց, որ օրակարգում նման հարց չի տեսնում. «Իսկ եթե ասածս հիմնավորեմ, կնշանակի այս սուրբ օրվա իմաստը իմաստազրկում եմ: Այսօր սուրբ օր է, քանի որ եզակի դեպք է, երբ ներդաշնակություն կա մեր անկախության 2,5 տասնամյակում: Որ ոք ոչ ոքի չի փնովում, հակառակը՝ իր նախորդի կատարած գործի դրականն է մատնանշում և այդ դրականի օրինակով համախմբում է մի ամբողջ ազգ, մի ամբողջ ժողովուրդ»:
Գեղամյանը հայտարարեց, որ սուրբ կլինի նաև այն օրը, երբ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, որովհետև Հայաստանը իշխանության վերնախավում կունենա փորձառու, լավ մարդկանց, որոնք առաջնորդվում են իրենց անունները ոսկե տառերով գրելու սկզբունքով: