Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր՝ ապրիլի 9-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում տեղի ունեցավ ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Արարողությունից ժամեր են անցել, սակայն ՀՀ նախագահի պաշտոնական կայքն արդեն թարմացվում է: Բացի պաշտոնական հաղորդագրություններից, այստեղ են հայտնվել նաև Սարգսյանի ընտանիքի անդամների լուսանկարները: Լուսանկարներում կարել է տեսնել նորընտիր նախագահի կնոջը, որդիներին, թոռներին:



