Իսրայելը տեղյակ է պահել ԱՄՆ-ին, որ պատրաստվում է հարված հասցնել սիրիական Հոմսում գտնվող ավիաբազային, այս մասին հայտնում է NBC News-ն՝ հղում անելով երկու անանուն աղբյուրի:
Ավելի վաղ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հենց Իսրայելին էր մեղադրել սիրիական ավիաբազային հարված հասցնելու մեջ՝ նշելով, որ իսրայելական F-15 կործանիչները դա արել են Լիբանանի օդային տարածքից:
САНА գործակալությունն իր հերթի հայտնում է, որ հարվածի արդյունքում զոհեր և վիրավորներ կան, սակայն հստակ թիվ չի նշվում:
Հավելենք, որ արձակված 8 հրթիռից միայն 3-ն են թիրախին հասել, մնացածը ոչնչացվել են սիրիական ՀՕՊ-ի կողմից: