Հայաստան Քաղաքական 

Նախագահի նախկին թեկնածուն Ազատության հրապարակում քաղցած դիմավորելու է ընդդիմադիրներին

Այսօր՝ ապրիլի 9-ին, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը հացադուլ է սկսել Ազատության հրապարակում: Նա պայքարում է Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ:

Հարությունյանը հայտարարել է, որ պատրաստվում է հացադուլը շարունակել մինչև ապրիլի 16-ը: Այս ձևով քաղաքական գործիչը ցանկանում է նաև ուշադրություն սևեռել ընդդիմության համախմբվածության անհրաժեշտության վրա՝ պնդելով, որ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հաջողութան հասնել:
Նշենք, որ ապրիլի 13-ին Ազատության հրապարակում միանգամից երեք ընդդիմադիր ուժ՝ Զարուհի Փոստանջյանը, Նիկոլ Փաշիյանը և «Հանուն Հայաստան պետության» ճակատը, իրարից անկախ ցույց են անելու: Այսինքն, եթե Հարությունյանը մինչ այդ պահը շարունակի հացադուլը, կարող է անձամբ իր առաջ քաշած հարցի մասին խոսել ընդդիմադիրների հետ:

Նույն շարքից