Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր անդրադարձել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
«Նախագահ Սերժ Սարգսյանին զեկուցել եմ մեր թիմի կատարած աշխատանքի մասին, քննարկել ենք՝ որտեղ ենք գտնվում, մեր պատկերացմամբ ինչ ապագա ունենք և ինչպես պետք է դրան հասնել: Համոզված եմ, որ մենք իրականում ունենք շատ լավ հնարավորություններ մոտակա տարիներին հաջողություններ արձանագրելու համար: Մեր կանխատեսումներով՝ մենք ունենալու ենք տնտեսական աճ, և քաղաքական երկխոսության պարագայում կարող ենք ֆունդամենտալ, երկար հորիզոնով բարեփոխումներ անել, և նաև հստակ պատկերացնում ենք, թե դրանք ինչպես պետք է անենք: