Նյարդա-պարալիտիկ «Նավիչոկ» թույնի ստեղծմամբ զբաղված սովետական գիտական խմբի առաջատար անդամներից մեկը Սկրիպալի թունավորման հարցում պաշտպանել է բրիտանական իշխանություններին: Այս մասին հայտնում է Financial Times-ը:
1970-1990-ականներին «Ֆոլիանտ» քիմիական զենքի վրա աշխատած Վլադիմիր Ուգլովը հայտարարել է, որ վստահ է նրանում, որՍկրիպալին և վերջինիս դստերը թունավորելիս օգտագործվել է հենց այն նյութը, որը ինքն է պատրաստել 1975 թվականին:
«Ես կասկած չունեմ, որ օգտագործվել է հենց A-234-ը»,- գրել է Ուգլովը՝ Financial Times-ին հասցեագրված էլեկտրոնային նամակում:
«Որպես ՌԴ քաղաքացի՝ ես համաձայն չեմ հզոր գերտերությանը հատուկ շովինիզմի հետ, որն էլ ավելի է ուռճացվում կրեմլա-լուբյանսկյան ռեժիմի գողերի և մարդասպանների կողմից, հետևաբար ամբողջովին հասկանում և կիսում եմ բրիտանական կառավարության վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ: Լինելով պրոֆեսիոնալ քիմիկոս, ես շատ լավ հասկանում եմ, որ մենք 100 տոկոսանոց ապացույց չեն ստանա ո՛չ կրեմլա-լուբյանսկյան մարդասպանների, ո՛չ էլ փորձագետների կողմից»,- հայտարարել է նա:
Նրա խոսքերով՝ A-234 անհնար է բացահայտել, այն հետքեր չի թողնում :