Կառավարության շենքի դիմաց ակցիայի մասնակիցների միջև անհամաձայնություն է ծագել:
Քաղաքացիներից մեկը բարձրախոսով սկսեց վանկարկել՝ «Հովիկ, հեռացի՛ր», ինչն առաջացրեց շատերի դժգոհությունը՝ իրենք չեն եկել հրաժարական պահանջելու:
«Մենք այստեղ մեր հարցի լուծումն ենք ուզում, պետք է վիրավորանքներ չհնչեցնենք, հանգիստ ձևով փորձենք հարցը լուծել: Եթե չստացվի, նոր կդիմենք ծայրահեղ քայլերի»,-ասաց մեկ այլ ՓՄՁ ներկայացուցիչ:
Ակցիայի մասնակիցներն այս պահին սպասում են, որ կառավարության նիստի ավարտից հետո Հովիկ Աբրահամյանը կամ կիջնի ներքև կամ կընդունի իրենց: