Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ Սաուդ Ալ Ֆեյսալը 90 միլիոն եվրո գումար է վերցրել ֆրանսիական ընկերությունից 18+ ֆիլմ նկարահանելու համար: Այս մասին հայտնում է The Local-ը:
Պարբերականը գրում է, որ թագավորական ընտանիքի անդամը, ով նախկինում եղել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը, հատուկ 18+ ֆիլմեր է պատվիրել SARL Atyla ընկերությանը, որոնք եղել են տարբերվող սցենարներով: Սակայն մատուցված ծառայության համար նա այդպես էլ չի վճարել: Արքայազնը մահացել է 2015 թվականին:
SARL Atyla ընկերությունն արդեն դիմել է դատարանը՝ հայց ներկայացնելով ընկերության դեմ, որը զբաղվել է Սաուդ Ալ Ֆեյսալի ընտանիքի գործերով: