Միջազգային Քաղաքական 

Կեմերովոյի հրդեհից հետո հեռացած նահանգապետը նոր բարձր պաշտոն ունի

Կեմերովոյում «Зимняя вишня» սուպերմարկետի հրդեհից հետո, որի արդյունքում զոհվեց 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա, երկրամասի ղեկավարի պաշտոնից հեռացած Աման Տուլեևը նոր բարձր պաշտոն ունի: Նա ընտրվել է երկրամասի ժողովրդական պատգամավորների խորհրդի նախագահ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: Տուլեևի օգտին քվեարկել է 38 պատգամավոր:

Նշենք, որ Աման Տուլեևը Կեմերովոյի երկրմասի ղեկավարն էր 1997 թվականից: 2018 թվականի ապրիլի 1-ին նա հայտարարեց պաշտոնից հեռանալու մասին՝ նշելով, որ ողբերգական ելքով հրդեհից հետո չի կարող մնալ պաշտոնում: Բայց, ինչպես երևում է, Տուլեևը նաև առանց պաշտոն չի կարող մնալ:

 

Նույն շարքից