Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ-ը պատրաստվում է հարվածել Սիրիային. Ռուսաստանն արդեն զգուշացրել է լրջագույն հետևանքների մասին

Ամերիկյան Donald Cook ռազմանավը, որը զինված է 60 «Տոմագավկ» տեսակի հրթիռով մոտեցել է սիրիական Տարտուսին և քաղաքից գտնվում է ընդամնեը 100 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Նշվում է, որ ամերիկյան ռազմանավը Կիպրոսի ափերը լքել և դեպի Սիրիա է շարժվել ապրիլի 9-ին: Նավն արդեն հայտնվել է սիրիական ինքնաթիռների ուշադրության կենտրոնում, որոնք թռիչքներ են իրականացնում դրա վրայով:

ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել՝ հերքելով, թե իրենց նավը մոտեցել է Սիրիային և հետապնդվել է սիրիական ու ռուսական օդանավերի կողմից: Ամերիկյան կողմը չի նշել, թե ուր է շարժվում Donald Cook-ը:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ԱՄՆ-ին զգուշացրել էր լրջագույն հետևանքների մասին, եթե Սպիտակ տունը որոշի հարվածել Սիրիային:

 

Նույն շարքից