Թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ուղղաթիռի բարձրացրած աղմուկը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի հետ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դա տեղի է ունեցել The Queen's Green Planet վավերագրական ֆիլմի նկարահանումների ժամանակ, որը նվիրված է անտառների ստեղծման և պահպանման գործում թագուհու ծրագրերին:
Դրվագներից մեկի նկարահանման ժամանակ թագուհուն բարկացրել է ուղղաթիռի ձայնը, և նա հայտարարել է, որ այդ ձայնը նման է Դոնալդ Թրամփի կամ Օբամայի ելույթներին:
Հավելենք, որ ֆիլմը հանդիսատեսի դատին ներկայացվելու է ապրիլի 16-ին: Թագուհուց բացի, ֆիլմում կարելի է տեսնել նաև արքայազներ Ուիլյամին և Հարիին, ինչպես նաև Անջելինա Ջոլիին:
https://www.youtube.com/watch?v=zYs3blLyyu0