Բրիտանական Սոլսբերիում հոր հետ թունավորված ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլյան, պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից, այս մասին հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները:
Sky News-ը հայտնում է, որ Յուլյա Սկրիպալն իրեն լավ է զգում և շուտով դուրս է գրվելու հիվանդանոցից:
Միևնույն ժամանակ բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ Յուլյան պետք է հիվանդանոցից դուրս գրվեր դեռ ապրիլի 9-ին, սակայն աղբյուրը դեռ չի հաստատել, որ դա տեղի է ունեցել:
Ենթադրվում է, որ այն բանից հետո, երբ նախկին գործակալի դուստրը դուրս կգրվի հիվանդանոցից, այդ մասին հաղորդագրություն կտարածվի: