Հայաստան Քաղաքական Բարի օր 

Նորմալ տղա ա, թող շուխուր անի, պիտի շուխուր էլ լինի. Սեյրան Սարոյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

Իսկ դու ի՞նչ գիտես, որ հենց սկզբից այսպես պայմանավորված չեն եղել: Այսօր՝ ապրիլի 10-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ստացվեց այնպես, որ Կարեն Կարաապետյանին բերեցին վարչապետ, սակայն նա շատ կարճ պաշտոնավարեց և հիմա նրան փոխարինելու է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարոյանի խոսքերով, պաշտոնը կարևոր չէ, կարևորը ազգի համար լավ բաներ անելն է:

Խոսելով Նիկոլ Փաշինյան արշավի մասին՝ իշխող ուժի պատգամավորն ասաց, թե բոլորն էլ գիտեն, որ ոչ մի բան չի լինելու. «Ես մեր ժողովրդին լավ եմ ճանաչում: Ո՞վ կարա փակի ճանապարհները: Երեխեք,  մեկ-մեկ ընկնում եք երազանքների գիրկը: Ճանապարհները փակի, մենք էլ կգնանք տուն: Այ երեխեք ջան, մի ընկեք երազանքների գիրկը: Նման բան չի լինի, ժողովուրդը չի հելնի, ժողովրդին խաբել էլ չի լինում, ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է իր ապրելակերպը, անվտանգությունը: Ասենք, որ եկան փակին, ո՞վ ա գալու վլաստի, Նիկոլը՞, ի՞նչ ա փոխվելու: Հենա նորմալ գնում ենք առաջ էլի: Ես Նիկոլի դեմ բան չունեմ ասելու, նորմալ տղա ա, թող շուխուր անի, պիտի շուխուր էլ լինի: Հիմա որ մուզիկա լինի, թմբուկ-մմբուկ չլինի, տենց կլինի՞»:

Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը խաբել է մարդկանց, երբ ասել է, որ չի առաջադրվելու վարչապետի պաշտոնում, Սարոյանն ասաց, որ սա գողական ռազբորկա չէ, քաղաքականություն է փոխվել:

 

 

 

Նույն շարքից