Հասարակություն 

Արցախի ՊԲ-ն կոչով է հանդես եկել

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է հայրենական լրատվամիջոցներին ձեռնպահ մնալ բանակում տեղ գտնող արտակարգ պատահարների մասին ոչ պաշտոնական աղբյուրներից ստացված  տեղեկությունները տարածելու գայթակղությունից: Համոզված եղեք, որ պաշտպանության բանակը երբևիցե չի թաքցրել և չի թաքցնելու արձանագրված արտակարգ միջադեպերը: Պարզապես անհրաժեշտ է հասկանալ, որ  մեր կողմից տեղեկատվության «ուշացումով» տարածումը պայմանավորված է պատահարի իրական  պատճառները ճշտելու, կատարվածի մասին ծնողներին իրազեկելու (որպեսզի վերջիններս դեպքի մասին չտեղեկանան համացանցից) և մի շարք այլ օբյեկտիվ հանգամանքներով: Այս մասին Analitik.am-ին հայտնում են ԱՀ ՊԲ-ից:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կոչ է անում լրատվամիջոցներին ըմբռնումով ընդունել մեր հորդորը և  հետևել պաշտոնական տեղեկատվությանը:

Նույն շարքից