Գլխավոր Քաղաքականություն 

Ավանդաբար Հայաստանի նախագահներն առաջին այցը կատարում են Ռուսաստան. Արմեն Սարգսյանը պատրաստվում է մեկնել Մոսկվա

analitik.am

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում մեկնել Ռուսաստան:

Տասս գործակալության հետ հարցազրույցում ՀՀ նորընտիր նախագահը նշել է, որ ավանդաբար Հայաստանի նախագահներն առաջին արտասահմանյան այցը կատարում են հենց Մոսկվա, և ինքը հետաքրքրված է այդ այցով: Ամեն դեպքում Սարգսյանը հավելել է, որ դեռ որևէ պայմանավորվածություն չկա այդ մասով:

Արմեն Սարգսյանը նաև նշել է, որ նախագահի պաշտոնում պատրաստվում է անել այնպես, որ հայ-ռուական հարաբերությունները, երկու ժողովուրդների բարեկամությունը հետագայում ևս ամրապնդվեն:

ՀՀ նախագահը չի մոռացել նաև շնորհավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

 

Նույն շարքից