Քաղաքական Բարի օր 

Արմեն Սարգսյանը ՏԱՍՍ-ի հետ խոսել է ղարաբաղյան հակամարտության և Ռուսաստանի միջնորդության մասին

Հայաստանի Հանրապետության նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ծայրաստիճան կարևոր է համարում Ռուսաստանի դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

«Արդեն ավելի քան 25 տարի բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատով՝ հիմնված համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջարկած սկզբունքների և տարրերի վրա»,-ասել է Սարգսյանը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում:

Գործակալության փոխանցմամբ, Սարգսյանը հայտարարել է, որ 23 տարի առաջ հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ հնարավոր եղավ եռակողմ պայմանագիր ստորագրել. «Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքերը հակամարտության քաղաքական լուծման գործում: Ակնհայտ է, որ հակամարտության կարգավորման համար պետք է քաղաքական կամք՝ անցնելու խաղաղության և համաձայնության: Իր կողմից Հայաստանն անում է ամեն ինչ  խաղաղության հասնելու համար, և Երևանը սպասում է, որ նույնը կանի նաև Բաքուն»:

ՀՀ նախագահի խոսքերով, ի վերջո բոլոր տարածաշրջանային հակամարտությունները կարգավորվում են. «Մենք պակաս դաժան և դրամատիկ հակամարտություններ չենք տեսել»:

 

Նույն շարքից