Հայաստան Քաղաքական 

Րաֆֆի Հովհաննիսյանը զանգահարել է Նիկոլ Փաշինյանին

Մարտի 31-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ սկսված «Իմքայլը» արշավը շարունակվում է:

Քիչ առաջ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Ուսանողի ծառը տնկելու մասին՝ հույս հայտնելով, թե հիմա սկսվում է քաղաքական գործընթաց, որ ուսանողներին թույլ կտա ետուսանողական շրջանում լիրաժեք տեր և քաղաքացի զգալ Հայաստանի Հանրապետությունում. «Մենք հենց դրա համար ենք տնկում Ուսանողի ծառը»:

Ընդդիմադիր պատգամավորը նաև հայտնեց, որ իրեն զանգահարել է Րաֆֆի Հովհաննիսյանը և զորակցություն հայտնել, իրենք էլ ասել են, թե ուրախ կլինեն, որ Հովհաննիսյանը միանա իրենց:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, քայլարշավը սկսելով Գյումրիից, մտադիր է ապրիլի 13-ին հասնել Ազատության հրապարակ: Նախաձեռնությունը պայքարում է Սերժ Սարգսյանի իշխանության դեմ:

 

Նույն շարքից