Քաղաքական 

Արմեն Սարգսյանը ռուսական լրատվամիջոցի հետ խոսել է հայ կանանց մասին

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ակտիվ մասնակցություն են ունենում քաղաքական, հասարակական, տնտեսական կյանքին, պետք չէ մոռանալ նաև ոլոտների մասին, որոնք ավանդաբար «կանանց են պատկանում»: ՏԱՍՍ գործակալության հետ զրոույցում հայտարարել է ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ դերակատարում ունեն կանայք Հայաստանում:

Սարգսյանը նշել է, որ Հայաստանում կանայք կան կառավարության կազմում, խորհրդարանում, ունենք կին դեսպաններ, ՏԻՄ մարմիններում կին ղեկավարներ, գործարարներ. «Իհարկե ժամանակակից աշխարհում կնոջ դերը պետք է ընդլայնվի»:

«Ցանկանում են հարգանքի խոսք ասել հայ կանանց՝ մայրերի, կանանց, դուստրերի, քույրերի հասցեին: Կանայք ազգի առանցքն են, և ոչ միայն Հայաստանում: Շատ երկրներում կանայք նույնիսկ ամենաբարդ պայմաններում շարունակում են կրել ընտանիքի և հասարակության ծանր բեռը»,-հավելել է Սարգսյանը:

 

Նույն շարքից