Հայաստան Քաղաքական 

Ես Սերժ Սարգսյանի զինվորն եմ, նրա նկարը այստեղ կլինի, քանի դեռ ես այստեղ եմ. Շարմազանով

«Սերժ Սարգսյանը ՀՀ 3-րդ նախագահն է և իմ քաղաքական առաջնորդը: Ես որևէ կաշկանդվածություն չունեմ, թե ում նկարը կախեմ»,-այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է իր աշխատասենյակում դեռ կախված ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկարը:

Շարմազանովը մատնանշեց նաև, որ իր աշխատասենյակում կախված են նաև Հռոմի պապի, Վեհափառի, Աշոտ Նավասարդյանի, Վազգեն Սարգսյանի նկարները:
Ինչ վերաբերում է հարցին, թե Արմեն Սարգսյանի նկարը կախվելու է արդյո՞ք, ԱԺ փոխխոսնակն ասաց՝ եթե օրենքը պարտադրի, այո, եթե չպարտադրի՝ կտեսնենք:

Շարմազանովն ասաց, որ ինքը Սերժ Սարգսյանի զինվորն և քանի դեռ ինքն այդ սենյակում է, Սերժ Սարգսյանի նկարն այնտեղ կախված է լինելու:

 

Նույն շարքից